Jump to content

Օդային չակերտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցուցամատը և միջնամատը երկու անգամ ծալվում են

Օդային չակերտներ, ժեստ, որը նշանակում է չակերտներ բանավոր խոսքի ժամանակ։ Ժեստը վիրտուալ չակերտների պատկերումն է. երկու ձեռքերն էլ ուսերի լայնությանը պահում են խոսողի աչքերի կամ ուսերի մակարդակում, ընդ որում՝ ցուցամատը և միջնամատը յուրաքանչյուր ձեռքի վրա ծալվում են չակերտների մեջ գրված արտահայտության սկզբում և վերջում[1]։ Օդային չակերտներով արտահայտությունը հաճախ շատ կարճ է, ոչ ավելի, քան մի քանի բառ։ Օդային չակերտները հաճախ օգտագործվում են երգիծանքի, սարկազմի, հեգնանքի կամ էվֆեմիզմի արտահայտման համար և նման են տպագրության հեգնական չակերտներին։

Նման ժեստի օգտագործումը արձանագրվել է 1927 թվականին[1], Գլենդա Ֆարելն օդային չակերտներ օգտագործել է 1937 թվականին՝ «Նախաճաշ երկուսի համար» կատակերգության ժամանակ։ Շատ ավելի վաղ՝ 1889 թվականին, Լուիս Քերոլը իր վերջին վեպում նկարագրել է նման գաղափար՝ օդային փակագծեր և օդային հարցական նշան[2]։ «Օդային չակերտներ» եզրույթը առաջին անգամ հայտնվել է 1989 թվականին «Spy» ամսագրում` Փոլ Ռուդնիկի և Կուրտ Անդերսենի հոդվածում, որոնք պնդում են, որ դրանք սովորական ժեստ են դարձել 1980 թվականին[3]։

Այս ժեստը հաճախ օգտագործվում է «Celebrity Charades» (1979) հեռուստաշոուում՝ մեջբերումներ կամ արտահայտություններ նշելու համար։ «Emergency» (1972) սերիալի «Nurse's Wild» սերիայում Ռոյ Դեսոտոյի կերպարն օդային չակերտներ է օգտագործում «Rampart Hospital» բազային կայանում։

Օդային չակերտները հատկապես հայտնի են դարձել 1990-ական թվականներին, ինչը շատերը վերագրում են կատակերգու Ստիվ Մարտինին, որը հաճախ չափազանցված ուշադրությամբ դրանք օգտագործել իր շոուում[4]։ Օդային չակերտների ժողովրդականության ևս մեկ պատճառ Է դարձել ագրեսիվ, սակայն հասարակության մեջ անշնորհք մեկնաբան Բենեթ Բրաուերի կերպարը «Saturday Night Live» հումորային սքետչ-շոուում (խաղում է կատակերգու Քրիս Ֆարլին), որն օգտագործում է օդային չակերտները, երբ ծաղրում է հասարակության սպասելիքները իր նկատմամբ։ Բացի այդ, Օսթին Փաուերսի ֆիլմերում դոկտոր Չարը հաճախ իր կամակատարներին որևէ բան բացատրելու ժամանակ օգտագործում է օդային չակերտներ, մասնավորապես՝ իրական արտահայտություններ օգտագործելիս, որոնք նա սխալմամբ կարծում է, թե ինքն է հորինել, օրինակ՝ «լազեր» և «Մահվան աստղ» և մեկ հեռացված տեսարանում նա նույնիսկ պնդում է, թե հենց ինքն է հնարել ժեստը։

1996 թվականին «HBO»-ի «Back in Town» հատուկ ներկայացման մեջ կատակերգու Ջորջ Քարլինը ծաղրում է «Ազատ լողացող անբարյացակամություն» հատվածի «Չակերտներ օդում» կադրում օդային չակերտների օգտագործումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Martin, Gary. «Air quotes». The Phrase Finder. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. Sylvie and Bruno, vol.I, ch.17: «he marked the parenthesis, in the air, with his finger» and «what can be simpler than just to make a „?“ in the air with your finger?».
  3. Rudnick, Paul (1989-03). «The Irony Epidemic». Spy Magazine. էջ 93–98.
  4. Frum, David How We Got Here: The '70s, the decade that brought you modern life, for better or worse. — New York: BasicBooks, 2000. — С. 421. — ISBN 0-465-04196-5